▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը Բ-26-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:
Մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Մասնագետները նշում են, որ հարցերը, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն ոչ միայն Լարսի միջանցքին, որը Հայաստանը արտաքին աշխարհին կապող հիմնական ճանապարհն է, այլև երկկողմ առևտրատնտեսական կապերին ու Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագրին:

Առայժմ օդում կախված է մնում նաև Վրաստանի տարածքով ցորենի փոխադրման վրա անցած տարի սահմանված, բայց այդպես էլ չկիրառված արգելանքը: Վրաստանի ֆինանսների նախարարության այդ որոշմամբ՝ ալյուրի ու եգիպտացորենի տարանցումը երկրի տարածքով պետք է իրականացվեր միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով: Բեռնափոխադրողները զգուշացրել էին, որ դա անխուսափելիորեն կբերի Հայաստան ներկրվող հացահատիկի թանկացմանը, երկկողմ բանակցություններից հետո Թբիլիսին համաձայնել էր որոշման կիրառումը հետաձգել մինչև այս տարեվերջ: Վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա, ինչն էլ, թերևս, կդառնա բանակցությունների առարկա:

Մինչ հայաստանյան այցը Գիորգի Գախարիան մեկնել էր Ադրբեջան, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պնդել՝ «Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար»: Հայաստանյան այցից հետո էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նա կմեկի Թուրքիա, ապա՝ Բրյուսել:

Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին