▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիշի փոխարեն քվեարկելու «ավանդույթը» խորհրդարանում շարունակվում է

ՀՀԿ-ական պատգամավորների անդավաճան «ավանդույթներից» է ուրիշի փոխարեն քվեարկելը: Գրում է  Լուրեր.com-ը, որի  տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են իրենց «առաքելությունը» կատարում ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Հովհաննես Սոֆոյանը, ով նաև ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահն ու գործադիր տնօրենն է։ Սոֆոյանը ներկայացվող նախագծերի քվեարկության ժամանակ քվեարկում էր Սուքիաս Ավետիսյանի փոխարեն, իսկ Սուքիաս Ավետիսյանը՝ նիստից բացակայող Առաքել Մովսիսյանի (Շմայս) փոխարեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին