«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից եւ կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ ուշագրավ զրույց է տեղի ունեցել:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշտոնանկ անի: Արդյո՞ք Օհանյանը պատրաստվում է առաջիկայում հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն անհեթեթ լուրեր, փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Ո՛չ ավել բառ, ո՛չ ավել պատասխան»: Ապրենք, կտեսնենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում