▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի պահանջվի. Ջավադյան

Այս պահին 11 150 ուսանողական վարկ ունենք և հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է և դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,-ասաց Ջավադյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին