▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողները ծաղրում են ակցիան

«Շարժիչ ուժը երիտասարդությունն» է քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի բուհերի մոտ այսօր ակցիա էր անցկացնում, որպեսզի երիտասարդությանը, մասնավորապես՝ համալասարանականներին հիշեցնի, որ նրանք նույնպես կարող են մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին:

Գրում է Հետք.am-ն ու նշում, որ «Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը: Ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ մենք» պաստառներով  ակցիան նախաձեռնողների խոսքերով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն հարում, պարզապես ցանկանում են առաջարկել երիտասարդությանը համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին:

«Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող բուհերի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին