«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում: Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են: Հզոր տղերքն այնտեղ են՝ ճակատո՛ւմ՝ ընկած, թե կենդանի, մի՛ կոտրեք նրանց թևերը:
Հաղթում է նա, ով նախ հոգում է տանում այդ հաղթանակը»:
Կարդացեք նաև՝ Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը. Կարին Տոնոյան