Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է երկու տարվա վաղեմության տեսանյութով ու գրել․

«Ուղիղ երկու տարի առաջ այս օրը ես միացա հեղափոխությանը ու արեցի իմ առաջին ակտիվ քայլը այդ ուղղությամբ։ Հետահայաց գցելով այդ օրերի իմ ապրումների վրա, վերհիշեցի իրավիճակի անելանելիությունը և մոտիվները, որոնցով առաջնորդվում էի»։


