Ուղիղ եթերում հարձակվել են Արթուր Չախոյանը վրա, երբ նա բացահայտում էր հերթական կոռուպցիան
Ամբողջական ուղիղ եթերը՝ այս հղումով։
Բլոգեր Արթուր Չախոյանն, ով ամիսներ առաջ բացահայտեց, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի որակյալ, 50-ամյա տոմետները քանդում ու յուրացնում են, այսօր բացահայտել է այն վայրը, որտեղ տարել են պետության սեփականությունն ու յուրացրել: Տարածքի աշխատողներն ու պահակները, որոնցից մեկը ներկայացավ իբրև տարածքի տեր ու փորձեց արգելել մտնել տարածք, սկսեցին հայհոյանքներով, քարերով հարձակվել բլոգերի վրա: Նրանցից մեկն անգամ հարձակվեց կացնով ու զենքով: «Սա ա կոռուպցիան, որը պետության անգործության պատճառով ստիպված բացահայտում են բլոգերները: Տիգրան Ավինյան, դու շատ էլ լավ տեղյակ ես այս ամենից, սա դու ես կառավարում: Աջափնյակի 11 հազար քառակուսի մետր տոմետը յուրացրեցին, տեղը անորակ ասֆալտ փռեցին, որ ամեն տարի փոսեր ընկնի, բյուջեից փող դուրս գրեն, իբր վերանորոգեն, իսկ լավ տոմետը իրենց համար օգտագործեն»,- նշեց Չախոյանը` հավաստիացնելով, որ եթե ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած չլիներ, գուց հիմա ողջ չլիներ: |
Թարմացված․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Ֆեյսբուքում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրային թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը` որպես աղբ, մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է Երևանի տարածքից դուրս: |