▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ միացում հանրահավաքից․ Ի՞նչ է այս անգամ առաջարկում Բագրատ Սրբազանը

Ուղիղ միացում հանրահավաքից․ Ի՞նչ է այս անգամ առաջարկում Բագրատ Սրբազանը

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձություններին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

***

***

***

***

Հանրապետության հրապարակում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժվելու են դեպի Հանրային հեռուստատեսություն եւ ուղիղ եթեր են պահանջելու:

«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետը ֆեյքերի պոակ-ի հետ միասին,  որն հովանավորում են նաեւ տարատեսակ գործարարներ, գտնվում է հանրային հեռուստատեսությունում: Մենք այնտեղ գնում ենք ուղիղ եթերի պահանջով եւ ուղիղ եթեր ենք պահանջելու, որպեսզի ճշմարտության ձայնը հնչի»,-ասաց նա:

Նա նշեց, որ քիչ անց կշարժվեն դեպի Հանրային հեռուստատեսություն:

***

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն արձանագրեց` արդեն հնարավոր է փաստերով արձանագրել, թե պետական դավաճանության ինչ խայտառակ իրականության հետ մենք գործ ունենք: Արդեն պարզ է, որ 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով` զանգվածային խարդախությամբ և խաբեությամբ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն: Այն ուներ մեկ նպատակ` Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը` Թուրքիային: Հիմա ձեզ կներկայացնեմ այն ճանապարհային քարտեզը, որը նրանք իրականացրել են:

Ինչ էր պետք դրա համար` տապալել բանակցային գործընթացը, հրահրել պատերազմ, տանուլ տալ այդ պատերազմը, պատերազմը ձևակերպել կապիտուլյացիայով և կապիտուլյացիան ձևակերպել պայմանագրով` Սահմանադրական դատարանով և Ազգային ժողովով»:

Նա նաև ամսաթվերով ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք «անվիճելի փաստեր են և տեղի են ունեցել մեր աչքի առաջ»:

«Պիտի կանխենք դեպի Դեր Զոր տանող այն ճանապարհը, որ մեզ համար ուզում են գծել: Այս իշխանությունը թշնամուն օր օրի մոտեցնում է Երևանի դարպասներին: Նրանք հարաբերությունները վատացնում են բոլորի հետ, այսօր էլ անամոթաբար հայտարարում են, որ COP29-ից հետո պատերազմ է լինելու: Դիրքերը հանձնել եք, որ պատերազմ բերե՞ք:

Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարցը չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաև` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք և նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»,- «Սրբազան պայքար»-ի հանահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը:

***

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական օրհներգների կատարմամբ։

***

***

Երիտասարդները երթով Մատենադարանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ Սրբազան պայքարի հանրահավաքին

***

Մինչ  Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Սրբազան պայքար»-ի հանրահավաքը՝ Կառավարության շենքի շուրջն արդեն իսկ նկատվում էին տասնյակ սևբերետավորներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին