▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում էին ինձ հետ նկարվեին, իմ շողքի տակ մեծացան, հիմա վեր-վեր են թռնում. ու՞մ է ակնարկում Սոնա Շահգելդյանը

Դիտեք նաև՝

«Անկեղծ զրույց Մհերի հետ» հաղորդաշարի հերթական հյուրն էր երգչուհի Սոնա Շահգելդյանը։

Խոսք եղավ մրցույթներից, որոնց Սոնան ունեցել է իր մասնակցությունն ու հաղթանակը. «Ես մեզ կարող եմ համարել մրցութային երգիչներ։ Ամեն մարդ չի կարող մրցույթում ներկայացնել Հայաստանը։ Լավ երգիչը և երգչուհին պետք է լինի նաև մրցութային»։

Մհերն ու Սոնան խոսեցին ճանաչված ու սիրված լինելուց, չարախոսություններից. «Մարդիկ փորձում են կռիվ գցել։ Ինտրիգ բոլորիս մեջ էլ կարող է լինել։ Կարող ենք խոսենք էլ, վիճենք էլ։ Ամեն մեկս ունենք  տարբեր հայեցողություն, բայց կան մարդիկ, որ ուզում են քեզանով կայանան՝ անիմաստ բաներ են խոսում։ Ոչինչ, ես այդ մարդկանցից  չեմ նեղվում, իրանք թող խոսան, ես դրանից ավելի կբարձրանամ։ Ես կմնամ իմ դիրքերում՝ չեմ պատասխանի։ Մարդիկ իրենց անցյալը չեն մոռանում երբեք, ապրում են ներկայով։ Ես խորհուրդ կտամ անցյալն էլ հիշեն, ներկայով ապրեն ու թող ապագան էլ լավ լինի իրենց համար։ Չմոռանան, որ ուզում էին ինձ հետ նկարվեին, որ իմ շողքի տակ մեծացան, բայց հիմա վեր-վեր են թռնում»։

Աղբյուրն՝ այստեղ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին