Քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը Տելեգրամի իր ալիքում հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Մարտի 5 ին Եռաբլուրի կամարի տակ տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ:
Այդ օրը կողք կողքի պետք է կանգնեն բոլոր այն մարդիկ, ովքեր իմ եթերի շնորհիվ որեւէ հարցի լուծում են գտել: Ես ձեզ բոլորիդ ուզում եմ տեսնել կողք կողքի: Դա նաեւ կլինի մեր հաջորդ քայլերի մշակման համար կարեւոր բաղադրիչ: Կհանդիպենք Եռաբլուրի կամարի տակ ՄԱՐՏԻ 5 ին»: