«Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ է օրվա իշխանության և Նիկոլ Փաշինյանի կողմից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Ուզում եմ զգուշացնել ուժային կառույցներին, որ չգնան սադրանքների։
Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրենց ևս մասնակից դարձնի այդ ապօրինություններին, բայց նրանք պետք է մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ իրենց շատ են ճնշելու, բայց թող սադրանքի մաս չդառնան՝ հանուն մեր պետության, հանուն մեր երկրի, հանուն իրենց ուսադիրների։ Իրենք չպիտի դառնան Նիկոլին սպասարկող այդ խունտայի ձեռքին գործիք»,-ասաց նա։
«Եթե կգնան այդ ճանապարհով ու կկիսեն այդ ամբողջ պատասխանատվությունը, դրա համար հետո պատասխան կտան»,- ասաց Ի․ Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝