Ինչպե՞ս երկիրը դարձնել հզոր․ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում առաջարկել է առաջնորդվել Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրի սկզբունքով՝ նշելով , որ տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում է նրա կյանքը, գործունեությունն ու աշխատությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
" Եթե ուզում եք կառուցել այն երկիրը, ուր կուզենան վերադառնալ նրա որդիներն ու դուստրերը, եթե ուզում եք կառուցել այն երկիրը, որից կհեռանան միայն արձակուրդների սեզոնին, եթե ուզում եք, որ ձեր կառուցած երկիրը տագնապներ չունենա վաղվա օրվա համար, ապա ձեռնարկեք ընդամենը երկու միջոց.
1.հավասարեցրեք կոռուպցիան հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռուպցիոներին՝ դավաճանին մինչև յոթը պորտը,
2. դարձրեք երեք մասնագիտություն ամենից բարձր վարձատրվողն ու հարգվածը՝ զինվորականինը, ուսուցչինը և բժշկինը։
Եվ ամենակարևորը՝ աշխատեցեք, աշխատեցեք և աշխատեցեք, որովհետև ոչ ոք ձեզնից բացի չի պաշտպանելու ձեզ և ոչ ոք ձեզնից բացի չի կերակրելու ձեզ։ Իսկ ձեր երկիրն էլ ձեզ է հարկավոր լինելու միայն, ո'չ ուրիշին։ Եվ երբ դա կլինի ոչ թե պարզապես խոսք կամ ուղղակի կարգախոս, այլ կդառնա ձեր կենսակերպը, ուրեմն այդ ժամանակ արդեն հասած կլինեք ձեր ուզածին..."։
Գոլդա Մեիր (1898֊1978)
Իսրայելի 5֊րդ վարչապետ
(ռուսերենից փոխադրումը՝ Անուշ Սարգսյանի)