▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է. Արցախի ԱԺ-ի հրատապ հայտարարությունը

Դիտեք նաև՝

Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է. Արցախի ԱԺ-ի հրատապ հայտարարությունը

Թարմացված․ «ԼՂ հակամարտությունն առանձին Արցախի հարց չէ, սա միասնական Հայաստանի և ընդհանրապես Հայաստան ունենալու հարց է»,- Արցախի ԱԺ-ում ընթացող հրատապ նիստի իր ելույթում ասաց պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող կապիտուլյանտն ամեն մի հանդիպման ժամանակ, աշխարհագրական ցանկացած վայրում, դա կլինի՝ Պրահայում կամ Բրյուսելում, խորացնում է Արցախի հանձնման գործընթացը: Կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի բոլոր տեսակի իրավունքները՝ կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլերից»,- ասաց Ա. Դանիելյանը:

«ՀՀ որևէ իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և նման տեսակետներ և մոտեցումներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը: Կապիտուլյանտը որևէ իրավունք չունի ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս: Նման փաստաթղթի ստորագրումը պետական դավաճանություն է»,- ասաց պատգամվորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին