▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Ադելինան.Կլայդերմանը՝ իրեն հայտնի դարձրած ստեղծագործության «մեղավորի» մասին

Երևանում է հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը:

«Շատ երջանիկ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ երկար ժամանակ կունենամ ու կկարողանամ շրջել ՀՀ-ում, հիանալ, իսկ առաջիկա 2 օրը հնարավորություն ունեմ միայն հայկական ավանդական համեղ կերկուրներ համտեսել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշնակահարը:

Անդրադառնալով սպասվող համերգին՝ նշեց. «Համերգին նոր ստեղծագործություններ են հնչելու: Կլինեն նաև հատվածներ՝ ֆիլմերի երաժշտություններից»:

Հարցին՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կատարելո՞ւ է կամ ծանո՞թ է դրանց, Կլայդերմանը խուսափեց անուններ տալ, կամ գուցե ֆրանսերեն լավ չթարգմանվեց հարցը։

«Կարծում եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ նվեր մատուցել հայ հանդիսատեսին»,-եղավ պատասխանը։

«Շառլին էլ չգիտի՞»,-զարմացած հարցրին լրագրողները:

«Այո՛, այո՛, գիտեմ»,-շտապեց պատասխանել դաշնակահարը:

Քանի որ Կլայդերմանը հայտնի է դարձել «Բալլադ Ադելինայի համար» (ֆր.՝ Ballade pour Adeline) աշխարհահռչակ ստեղծագործության շնորհիվ, որր գրել է Պոլ դե Սենևիլը, հետաքրքրվեցինք՝ ո՞վ է նա.

«Ադելինան հենց Պոլ դե Սենևիլի դուստրն է: Այդ կինն այժմ 38 տարեկան է, ունի երեխաներ»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին