«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։
Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի» և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարությւոններով և մասնակցել հակահայկական միջոցառումների՝ խոսելով հայերիս հանդեպ, իբր, «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին։
Փաստ է, որ այս հակահայ անձն արդեն իսկ հասցրել է կեղծ տեղեկատվություն տարածել այսօրվա հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի եւ Ադրբեջանի նեկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ քննարկվել են հումանիտար հարցեր, Արցախի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել: