Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ասուլիսի ժամանակ լրագրողները դիմելով Արման Թաթոյանին, խնդրել են արձագանքել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրեր առաջ արված հայտարարությանը, ըստ որի՝ Արման Թաթոյանին մնացել է մի քանի ամիս և որ նա երբևէ Թաթոյանից չի տեսել անաչառ հայտարարություն․ «Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները. ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել ՄԻՊ-ի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ՝ այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- նշել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ «նման հայտարարությունների համար այդ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության»: |