▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Առողջապահության նոր նախարար Անահիտ Ավանեսյանը և ինչ կապ ունի նրա ամուսինը Արսեն Թորոսյանի հետ

Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարարը մասնագիտությամբ իրավաբան է: Հայաստանի Հանարապետության պատմության մեջ առաջին անգամ առողջապահության նախարար է նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ իրավաբան։

Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանով՝ նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Նա հանդիսանում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերոջ կինը։ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն  ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ 

2020 թվականի մարտի 9-ին «Հետք» պարբերականը գրեց, որ  Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 

Փոխնախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է ՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։

Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, ինչպես ասում էր երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այն հենց այս տեսքն ունի:

Տեղեկությունը հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին