▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Արտակ Սարգսյանը-131 երես–փոխան.mitk.am

mitk.am-ը սկսել է հրապարակումների շարք` ներկայացնելով մերօրյա խորհրդարանի պատկերը, յուրաքանչյուր պատգամավորի ով լինելը: 131 երես – փոխան. Առաջինն`   Արտակ Սարգսյանի մասին: 

 

6ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 4` Արաբկիր համայնքից, պատգամավոր ընտրված ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանին կամ ընդհանրապես չեն ճանաչում այդ ընտրատարածքի բնակիչները, կամ` հիշում են հիշոցներով: Բանն այն է, որ նա բազմաթիվ խոստումներ է տվել` մուտքերում պատուհանները կարգավորել, դռներ տեղադրել, ասֆալտապատման աշխատանքներ կատարել, սոցիալապես անապահով և իր անվան հիմնադրամում հաշվառվածներին պարբերաբար օգնություններ տրամադրել … և այլն, սակայն ընտրվել ու անհասանելի է դարձել բոլորից: Այս անգամ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի ով լինելուն, գործունեությանը` հատկապես խորհրդարանական և նախագահական անցած ընտրությունների ժամանակ անդրադառնում ենք մամուլի և ֆեյսբուքյան <ծաղկաքաղով> …
Ըստ այդմ` պարզվում է, որ ի տարբերություն այս օրերին կոկորդիլոսի ապղտած մսով հեղինակության առաջխաղացմանը, անցած Ամանորի օրը տխուր է եղել ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի համար: Հենց դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ` ինչ-որ հարցի կապակցությամբ, փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակը հարթելու համար Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չեն եղել: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն:
165917_236297703150879_100003119545747_401798_1408760210_n«Երեկ Ազգային ժողովում աշխատանքի էր գնացել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր համաձայնվում կանգնել ու պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին՝ ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած կոկորդիլոս բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել: Պատգամավորը հենց լսում էր կոկորդիլոս բառը, գլուխը կախ, արագ քայլում էր՝ հայտարարելով, որ չի ցանկանում մեկնաբանել: Երևի մեկնաբանելու բան էլ չկա»,- այսօր` դեկտեմբերի 21-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Իսկ Լուրեր.com-ը ժամանակին գրել է. ՀՀԿ-ի շնորհիվ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ըստ երևույթին, ձգտելով հնարավորինս արդարացնել ՀՀԿ-ի, հատկապես ՀՀ և ՀՀԿ նախագահի կողմից իրեն ԱԺ գործուղելու հնարավորությունը, որոշել է ավելի քան մեծ պատասխանատվությամբ մոտենալ նախագահական ընտրություններին։ Այսպես, Սարգսյանի հրահանգով «ՍԱՍ գրուպ»-ի՝ այլ ընտրատարածքներում հաշվառված աշխատակիցները վերահաշվառվում էին Արաբկիրում՝ ձայների հնարավորինս մեծ քանակ ապահովելու համար այդ ընտրատարածքից ձայներ ապահովելու պարտավորություն ունեցող իրենց «տիրոջը»։ Այսպես, եթե աշխատողն անգամ տարիներ շարունակ ապրել էր Ներքին Չարբախում, բոլորը նրան ճանաչում են, բազմաթիվ անգամ նաև նրա ընտանիքի անդամներն ընտրությունների են գնացել հենց իրենց բնակավայրում գտնվող ընտրատեղամաս, միևնույն է, այս նախագահական ընտրություններին նրանք այլևս պարտավոր են նոր իրողություններին ընդառաջ գնալ և իրենց ձայնը նվիրաբերել հենց այն ընտրատարածքին, որտեղից առավելագույն շահ կարելի է ապահովվել իրենց «տիրոջը»։ Ընդ որում, միայն աշխատողներով խնդիրը չէր սահմանակվում․ Սարգսյան-պատգամավորի գերագույն հրահանգով յուրաքանչյուր աշխատող պարտավոր է հօգուտ նախագահ Սարգսյանի ապահովել ևս 3 ձայն։ Այս ընթացքում «ՍԱՍ գրուպ» հոլդինգում տենդագին միջոցառումներ են ընթանում աշխատակիցների անձնագրային տվյալների հավաքագրման, համապատասխան վերագրանցումների կազմակերպման ուղղությամբ։
timthumbՈր ՀՀԿ-ականների, ՀՀԿ շահերը սպասարկող բիզնեսմենների և սրանց հավասարների վրա դրվում էր ընտրություններում ձայներ ապահովելու գործառույթ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Ձայների ապահովման գործընթացը կազմակեպվում է համանման սխեմայով․ յուրաքանչյուրը թելադրում է նրան, ում կարող է՝ պետական պաշտոնյան իր ստորադասներին, բիզնեսմենը՝ իր աշխատողներին։ Այդպես, այդ պաշտոնյաներն ու բիզնեսմեններն ընտրությունների ընթացքում և հետո՝ որպես իրենց գոյության արդարացում, թիվ էին ներկայացնում ՀՀԿ շտաբ առ այն, թե գերմարդկային ջանքերի գնով քանի հոգու են կարողացել ճիշտ ճանապարհի կանգնեցնել և մոտավորապես քանի ձայն է հենց իրենց շնորհիվ հայտնվել ՀՀԿ զինանոցում։ Սակայն, ինչպես հայտնի է, պաշտոնյաների ստորադասները, ինչպես և բիզնեսմենների աշխատողները, ապրում են տարբեր ընտրատեղամասերում և որքան էլ նրանց վերադասները սիրում են որպես շանտաժ օգտագործել՝ «տե՛ս, հա՛, ստուգելու եմ» գործիքը, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի ընտրագլխաքանակ ապահովողների ներկայացրած թվերը՝ բերած ձայների հաշվով, շատ հաճախ չէին ստուգվում և իրականում հնարավոր չէր ասել, թե կոնկրետ ով՝ ինչ ներդրում ունի այս կամ այն ընտրություններում։
Իհարկե, որպես բիզնեսմեն՝ Արտակ Սարգսյանն էլ կարող էր նույն տակտիկան բանեցնել, ինչպես մյուս բիզնեսմենները, այսինքն՝ հրահանգել աշխատողներին՝ քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի և ասել, թե, ահա՛, այսքան աշխատող ունի և ընտանիքի անդամներով հաշված, ասենք, այսքան ձայն է ապահովել։ Բայց բանն այն է, որ հենց շնորհիվ Սերժ Սարգսյանի «դաբրոյի» Սարգսյան Արտակը դարձավ մեծամասնական պատգամավոր թիվ 4 ընտրատարածքից։ Իսկ ինչպես հայտնի է, ընտրատարածքներում ձայներ ապահովելու հիմնական պատասխանատուները հենց մեծամասնական պատգամավորներն են։
Artak-SargsyanԻհարկե, այստեղ դժվար է ասել, թե ՀՀԿ շտաբում կոնկրետ այս հաշվով ինչ հրահանգներ են եղել, յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորի վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվել և արդյո՞ք Արաբկիրն այդ աստիճան օրհասական վիճակում է և Սերժ Սարգսյանին այստեղ իսկապե՞ս ձայն տվողներ չկային, դրա համար էլ պատգամավոր Արտակ Սարգսյանը ճարահատյալ նման գերտեխնոլոգիաներ էր որոշել կիրառել և օգնական ուժեր բերել դրսից։ Ամենայն հավանականությամբ, Արտակի կազմակերպած «սպեցօպերացիան» ՀՀԿ շտաբի հետ կապ չուներ և պարզագույն ինքնագործունեություն էր՝ ոչ ավելի։ ՀՀԿ-ն ավելի քան վստահ էր իր հաղթանակի մեջ, ՀՀԿ շտաբում նախընտրական հավաքները, երևի թե, հրավիրվում էին ընդամենը «պտիչկա դնելու», իրար երես տեսնելու ու սուրճ խմելու նպատակով։ Եթե ՀՀԿ շտաբը մի բան պետք է աներ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ, դա՝ ընտրակեղծիքներ ու տարաբնույթ մանիպուլյացիաներ թույլ չտալն էր, որովհետև Սերժ Սարգսյանի գերխնդիրն այդ ընտրություններում հնարավորինս մաքուր ու լեգիտիմ ձևով ընտրվելն էր։
Իհարկե, սխալ է ասել, թե Արտակ Սարգսյանը գիտեր, որ իր ինքնագործունեությամբ «արջի ծառայություն» էր մատուցում ՀՀ նախագահին։ Ընդհակառակը, Արտակը երևի թե վստահ էր, որ մեծ գործ է անում։ Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26-ի տիրոջ դռանը մշտապես հավատարիմների հերթ է այսօր էլ։ Հավատարիմները հերթ են կանգնում, և երբ նրանց վերջապես հնարավորություն է տրվում մեկ – երկու րոպեով ներս մտնել, յուրաքանչյուրը սկսում է հավաստիացնել, որ հենց ինքն է ամենահավատարիմը, ինքն է ամենանվիրյալն ու նախագահի շահերի ամենամեծ պաշտպանը և որ իրենից շատ ոչ ոք չի կարող սիրել նախագահին։ Իհարկե, Բաղրամյան 26-ի տերերը փոխվում են, բայց դրանից ո՛չ հավատարիմների հերթերն են նվազում, ո՛չ էլ «սիրո խոստովանություններ» անողներն ու բովանդակությունը։ «ՀՀԿ գանձապահի» համարումն ունեցող «ՍԱՍ»-ի Արտակն ավելի քան լավ գիտի, թե ի՛նչ ասել է Բաղրամյան 26-ի տիրոջ սիրտը շահելը, ի՛նչ ասել է՝ դառնալ Բաղրամյան 26-ի տիրոջ հավատարիմը։ Հենց այս իմացությունից ելնելով էլ Արտակը որոշել է ձեռքից բաց չթողնել պատեհ առիթը՝ իր «սիրո խոստովանության» հավելյալ ապացույցներ ունենալու համար։ Եվ իհարկե, բոլորովին այլ հարց է, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն են պետք նման հավատարիմները․․․
7Իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում մի նյութ էր հրապարակել, որտեղ բարձրաձայնում էր այն մասին, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից երշիկ է գնել, ինչը նրա թունավորման պատճառն էր դարձել: Հեղինակը նշել էր, որ դա հասարակ պատահականություն չէր և հիշել էր սննդի առաքիչ աշխատած իր տարիները, թե ինչպես է պատահմամբ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի պահեստում ապրանքների պիտանելիության ժամկետների երկարացման ականատեսը դարձել:
Վերադառնանք ընտրություններին և պարզեննք, թե հայտարարագրված տվյալներով ինչ ունի Արտակ սարգսյանը: Ոչ վաղ անցյալում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, որտեղ թիվ 4 ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով և ՀՀԿ համամասնական ցուցակի 155-րդ տեղում առաջադրված և մեծամասնական ընտրակարգով ընտրված Արտակ Սարգսյանի եկամուտներն ամսական կազմել են 366 հզ. դրամ, որից 201 հզ. դրամը՝ «ՍԱՍ հոլդինգ» ՓԲԸ-ի նախագահությունից աշխատավարձն է, իսկ 165 հզ. դրամը՝ «ՐԻՏՈՍ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը:
ԿԸՀ-ից տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2012 թ. մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին եղել է 645.6 մլն դրամ և մոտ 25 հզ. դոլար գումար: Ա. Սարգսյանը հայտարարագրել է 8 ձեռնարկություններ, որոնցից «Լանդ Լորդ» ՍՊԸ-ն 100% բաժնետերն է, իսկ «Լանդֆռո» ՍՊԸ-ի, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ի, «Գորտենզա» ՓԲԸ-ի, «Միրնա» ՓԲԸ-ի, «ՍԱՍ Հոլդինգ» ՓԲԸ-ի, «ՐԻՏՈՍ» ՓԲԸ-ի և «ՍԱՍ ՅՈՒ ԷՍ ԷՅ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետերը: Ընդ որում, 2011 թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակում «Լանդֆռո»-ն գտնվում է 351-րդ տեղում և վճարել է 235.6 մլն դրամ հարկ: Այդ ցուցակում է նաև «Սաս-Գրուպ»-ը՝ 406-րդ տեղ և 202.9 մլն դրամ հարկային վճարումներ ցուցանիշով: Սակայն, փաստորեն, այս ձեռնարկությունները վնասով են աշխատել և իրենց սեփականատիրոջ համար շահույթ չեն ապահովել, քանի որ այդպիսին հայտարարագրում նշված չէ:
9Որպես անշարժ գույք՝ Ա. Սարգսյանը հայտարարագրել է 3 բնակելի տուն Երևանում՝ 1-ը Մաշտոցի պողոտայում (80.7 քմ), 2-ն Անդրֆեդերացիայի նրբանցքում (66.4 քմ և 75 քմ), և վերջինների հարևանությամբ 144.7 քմ տարածք:
«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ավտոպարկում կա 5 մեքենա՝ «Տոյոտա Պռադո» (2008 թ.), «Մերսեդես S550» (2010 թ.), «Նիսսան TIIDA» (2009 թ.), «Մերսեդես S350» (2006 թ.), «Ռենջ Ռովեր VOUGE» (2011 թ.): 8 մլն դրամը գերազանցող որևէ գույք պատգամավորության թեկնածուն չի հայտարարագրել:
Տարածել սոցիալական կայքերում

ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 4` Արաբկիր համայնքից, պատգամավոր ընտրված ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանին կամ ընդհանրապես չեն ճանաչում այդ ընտրատարածքի բնակիչները, կամ` հիշում են հիշոցներով: Բանն այն է, որ նա բազմաթիվ խոստումներ է տվել` մուտքերում պատուհանները կարգավորել, դռներ տեղադրել, ասֆալտապատման աշխատանքներ կատարել, սոցիալապես անապահով և իր անվան հիմնադրամում հաշվառվածներին պարբերաբար օգնություններ տրամադրել … և այլն, սակայն ընտրվել ու անհասանելի է դարձել բոլորից: Այս անգամ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի ով լինելուն, գործունեությանը` հատկապես խորհրդարանական և նախագահական անցած ընտրությունների ժամանակ անդրադառնում ենք մամուլի և ֆեյսբուքյան <ծաղկաքաղով> …Ըստ այդմ` պարզվում է, որ ի տարբերություն այս օրերին կոկորդիլոսի ապղտած մսով հեղինակության առաջխաղացմանը, անցած Ամանորի օրը տխուր է եղել ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի համար: Հենց դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ` ինչ-որ հարցի կապակցությամբ, փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակը հարթելու համար Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չեն եղել: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն:

«Երեկ Ազգային ժողովում աշխատանքի էր գնացել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր համաձայնվում կանգնել ու պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին՝ ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած կոկորդիլոս բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել: Պատգամավորը հենց լսում էր կոկորդիլոս բառը, գլուխը կախ, արագ քայլում էր՝ հայտարարելով, որ չի ցանկանում մեկնաբանել: Երևի մեկնաբանելու բան էլ չկա»,- այսօր` դեկտեմբերի 21-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:Իսկ Լուրեր.com-ը ժամանակին գրել է. ՀՀԿ-ի շնորհիվ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ըստ երևույթին, ձգտելով հնարավորինս արդարացնել ՀՀԿ-ի, հատկապես ՀՀ և ՀՀԿ նախագահի կողմից իրեն ԱԺ գործուղելու հնարավորությունը, որոշել է ավելի քան մեծ պատասխանատվությամբ մոտենալ նախագահական ընտրություններին։ Այսպես, Սարգսյանի հրահանգով «ՍԱՍ գրուպ»-ի՝ այլ ընտրատարածքներում հաշվառված աշխատակիցները վերահաշվառվում էին Արաբկիրում՝ ձայների հնարավորինս մեծ քանակ ապահովելու համար այդ ընտրատարածքից ձայներ ապահովելու պարտավորություն ունեցող իրենց «տիրոջը»։ Այսպես, եթե աշխատողն անգամ տարիներ շարունակ ապրել էր Ներքին Չարբախում, բոլորը նրան ճանաչում են, բազմաթիվ անգամ նաև նրա ընտանիքի անդամներն ընտրությունների են գնացել հենց իրենց բնակավայրում գտնվող ընտրատեղամաս, միևնույն է, այս նախագահական ընտրություններին նրանք այլևս պարտավոր են նոր իրողություններին ընդառաջ գնալ և իրենց ձայնը նվիրաբերել հենց այն ընտրատարածքին, որտեղից առավելագույն շահ կարելի է ապահովվել իրենց «տիրոջը»։ Ընդ որում, միայն աշխատողներով խնդիրը չէր սահմանակվում․ Սարգսյան-պատգամավորի գերագույն հրահանգով յուրաքանչյուր աշխատող պարտավոր է հօգուտ նախագահ Սարգսյանի ապահովել ևս 3 ձայն։ Այս ընթացքում «ՍԱՍ գրուպ» հոլդինգում տենդագին միջոցառումներ են ընթանում աշխատակիցների անձնագրային տվյալների հավաքագրման, համապատասխան վերագրանցումների կազմակերպման ուղղությամբ։

Որ ՀՀԿ-ականների, ՀՀԿ շահերը սպասարկող բիզնեսմենների և սրանց հավասարների վրա դրվում էր ընտրություններում ձայներ ապահովելու գործառույթ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Ձայների ապահովման գործընթացը կազմակեպվում է համանման սխեմայով․ յուրաքանչյուրը թելադրում է նրան, ում կարող է՝ պետական պաշտոնյան իր ստորադասներին, բիզնեսմենը՝ իր աշխատողներին։ Այդպես, այդ պաշտոնյաներն ու բիզնեսմեններն ընտրությունների ընթացքում և հետո՝ որպես իրենց գոյության արդարացում, թիվ էին ներկայացնում ՀՀԿ շտաբ առ այն, թե գերմարդկային ջանքերի գնով քանի հոգու են կարողացել ճիշտ ճանապարհի կանգնեցնել և մոտավորապես քանի ձայն է հենց իրենց շնորհիվ հայտնվել ՀՀԿ զինանոցում։ Սակայն, ինչպես հայտնի է, պաշտոնյաների ստորադասները, ինչպես և բիզնեսմենների աշխատողները, ապրում են տարբեր ընտրատեղամասերում և որքան էլ նրանց վերադասները սիրում են որպես շանտաժ օգտագործել՝ «տե՛ս, հա՛, ստուգելու եմ» գործիքը, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի ընտրագլխաքանակ ապահովողների ներկայացրած թվերը՝ բերած ձայների հաշվով, շատ հաճախ չէին ստուգվում և իրականում հնարավոր չէր ասել, թե կոնկրետ ով՝ ինչ ներդրում ունի այս կամ այն ընտրություններում։Իհարկե, որպես բիզնեսմեն՝ Արտակ Սարգսյանն էլ կարող էր նույն տակտիկան բանեցնել, ինչպես մյուս բիզնեսմենները, այսինքն՝ հրահանգել աշխատողներին՝ քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի և ասել, թե, ահա՛, այսքան աշխատող ունի և ընտանիքի անդամներով հաշված, ասենք, այսքան ձայն է ապահովել։ Բայց բանն այն է, որ հենց շնորհիվ Սերժ Սարգսյանի «դաբրոյի» Սարգսյան Արտակը դարձավ մեծամասնական պատգամավոր թիվ 4 ընտրատարածքից։ Իսկ ինչպես հայտնի է, ընտրատարածքներում ձայներ ապահովելու հիմնական պատասխանատուները հենց մեծամասնական պատգամավորներն են։

Իհարկե, այստեղ դժվար է ասել, թե ՀՀԿ շտաբում կոնկրետ այս հաշվով ինչ հրահանգներ են եղել, յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորի վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվել և արդյո՞ք Արաբկիրն այդ աստիճան օրհասական վիճակում է և Սերժ Սարգսյանին այստեղ իսկապե՞ս ձայն տվողներ չկային, դրա համար էլ պատգամավոր Արտակ Սարգսյանը ճարահատյալ նման գերտեխնոլոգիաներ էր որոշել կիրառել և օգնական ուժեր բերել դրսից։ Ամենայն հավանականությամբ, Արտակի կազմակերպած «սպեցօպերացիան» ՀՀԿ շտաբի հետ կապ չուներ և պարզագույն ինքնագործունեություն էր՝ ոչ ավելի։ ՀՀԿ-ն ավելի քան վստահ էր իր հաղթանակի մեջ, ՀՀԿ շտաբում նախընտրական հավաքները, երևի թե, հրավիրվում էին ընդամենը «պտիչկա դնելու», իրար երես տեսնելու ու սուրճ խմելու նպատակով։ Եթե ՀՀԿ շտաբը մի բան պետք է աներ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ, դա՝ ընտրակեղծիքներ ու տարաբնույթ մանիպուլյացիաներ թույլ չտալն էր, որովհետև Սերժ Սարգսյանի գերխնդիրն այդ ընտրություններում հնարավորինս մաքուր ու լեգիտիմ ձևով ընտրվելն էր։Իհարկե, սխալ է ասել, թե Արտակ Սարգսյանը գիտեր, որ իր ինքնագործունեությամբ «արջի ծառայություն» էր մատուցում ՀՀ նախագահին։ Ընդհակառակը, Արտակը երևի թե վստահ էր, որ մեծ գործ է անում։ Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26-ի տիրոջ դռանը մշտապես հավատարիմների հերթ է այսօր էլ։ Հավատարիմները հերթ են կանգնում, և երբ նրանց վերջապես հնարավորություն է տրվում մեկ – երկու րոպեով ներս մտնել, յուրաքանչյուրը սկսում է հավաստիացնել, որ հենց ինքն է ամենահավատարիմը, ինքն է ամենանվիրյալն ու նախագահի շահերի ամենամեծ պաշտպանը և որ իրենից շատ ոչ ոք չի կարող սիրել նախագահին։ Իհարկե, Բաղրամյան 26-ի տերերը փոխվում են, բայց դրանից ո՛չ հավատարիմների հերթերն են նվազում, ո՛չ էլ «սիրո խոստովանություններ» անողներն ու բովանդակությունը։ «ՀՀԿ գանձապահի» համարումն ունեցող «ՍԱՍ»-ի Արտակն ավելի քան լավ գիտի, թե ի՛նչ ասել է Բաղրամյան 26-ի տիրոջ սիրտը շահելը, ի՛նչ ասել է՝ դառնալ Բաղրամյան 26-ի տիրոջ հավատարիմը։ Հենց այս իմացությունից ելնելով էլ Արտակը որոշել է ձեռքից բաց չթողնել պատեհ առիթը՝ իր «սիրո խոստովանության» հավելյալ ապացույցներ ունենալու համար։ Եվ իհարկե, բոլորովին այլ հարց է, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն են պետք նման հավատարիմները․․․

Իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում մի նյութ էր հրապարակել, որտեղ բարձրաձայնում էր այն մասին, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից երշիկ է գնել, ինչը նրա թունավորման պատճառն էր դարձել: Հեղինակը նշել էր, որ դա հասարակ պատահականություն չէր և հիշել էր սննդի առաքիչ աշխատած իր տարիները, թե ինչպես է պատահմամբ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի պահեստում ապրանքների պիտանելիության ժամկետների երկարացման ականատեսը դարձել:Վերադառնանք ընտրություններին և պարզեննք, թե հայտարարագրված տվյալներով ինչ ունի Արտակ սարգսյանը: Ոչ վաղ անցյալում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, որտեղ թիվ 4 ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով և ՀՀԿ համամասնական ցուցակի 155-րդ տեղում առաջադրված և մեծամասնական ընտրակարգով ընտրված Արտակ Սարգսյանի եկամուտներն ամսական կազմել են 366 հզ. դրամ, որից 201 հզ. դրամը՝ «ՍԱՍ հոլդինգ» ՓԲԸ-ի նախագահությունից աշխատավարձն է, իսկ 165 հզ. դրամը՝ «ՐԻՏՈՍ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձը:ԿԸՀ-ից տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2012 թ. մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին եղել է 645.6 մլն դրամ և մոտ 25 հզ. դոլար գումար: Ա. Սարգսյանը հայտարարագրել է 8 ձեռնարկություններ, որոնցից «Լանդ Լորդ» ՍՊԸ-ն 100% բաժնետերն է, իսկ «Լանդֆռո» ՍՊԸ-ի, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ի, «Գորտենզա» ՓԲԸ-ի, «Միրնա» ՓԲԸ-ի, «ՍԱՍ Հոլդինգ» ՓԲԸ-ի, «ՐԻՏՈՍ» ՓԲԸ-ի և «ՍԱՍ ՅՈՒ ԷՍ ԷՅ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետերը: Ընդ որում, 2011 թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակում «Լանդֆռո»-ն գտնվում է 351-րդ տեղում և վճարել է 235.6 մլն դրամ հարկ: Այդ ցուցակում է նաև «Սաս-Գրուպ»-ը՝ 406-րդ տեղ և 202.9 մլն դրամ հարկային վճարումներ ցուցանիշով: Սակայն, փաստորեն, այս ձեռնարկությունները վնասով են աշխատել և իրենց սեփականատիրոջ համար շահույթ չեն ապահովել, քանի որ այդպիսին հայտարարագրում նշված չէ:

Որպես անշարժ գույք՝ Ա. Սարգսյանը հայտարարագրել է 3 բնակելի տուն Երևանում՝ 1-ը Մաշտոցի պողոտայում (80.7 քմ), 2-ն Անդրֆեդերացիայի նրբանցքում (66.4 քմ և 75 քմ), և վերջինների հարևանությամբ 144.7 քմ տարածք:«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ավտոպարկում կա 5 մեքենա՝ «Տոյոտա Պռադո» (2008 թ.), «Մերսեդես S550» (2010 թ.), «Նիսսան TIIDA» (2009 թ.), «Մերսեդես S350» (2006 թ.), «Ռենջ Ռովեր VOUGE» (2011 թ.): 8 մլն դրամը գերազանցող որևէ գույք պատգամավորության թեկնածուն չի հայտարարագրել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին