1996 թ. ռուս եւ հայ հեռուստադիտողներն իրենց էկրաններին տեսան Արասի Բալաբանյանին. հայտնի «Նոր զոհ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհուն։ Այդ ժամանակ 54-ամյա դերասանուհին արդեն իսկ համարվում էր բրազիլական հեռուստատեսության լեգենդ։
Բրազիլական հեռուստաընկերության ապագա աստղը ծնվել է 1942թ. Կամպու Գրանդե քաղաքում։ Նրա ծնողները Ռաֆայել եւ Էսթեր Բալաբանյաններն են, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո արտագաղթել են Լատինական Ամերիկա։
Հայտնվելով նոր ու օտար միջավայրում, նրանց հաջողվել է բացել կոշիկի խանութ եւ հաստատվել այնտեղ։ Ռաֆայելն ու Էսթերը Եղեռնի ժամանակ կորցրել են իրենց ամուսիններին եւ մինչ իրենց համատեղ զավակի ծնունդն արդեն ունեին յոթ զավակ։
Իրենց ութերորդ երեխային նրանք մտադիր էին անվանել Արաքս ի պատիվ Արաքս գետի, սակայն ի վերջո ք տառը անունից հանվեց։
Սկզբում հայրը դեմ էր Արասիի մասնագիտությանը եւ այն անլուրջ էր համարում։ Ընդունվելով համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, Արասը երրորդ կուրսից ուսումը կիսատ է թողնում եւ սկսում զբաղվել դերասանուհու կարիերայով։
Հեռուստատեսությունում Արասին առաջին անգամ հայտնվեց 1964թ.։ Նրա հայրն այդպես էլ չհամակերպվեց իր որոշման հետ եւ խզեց դստեր հետ կապերը։ Հայրն ու դուստրը հաշտվեցին միայն 1968թ. շնորհիվ Արասիի նոր դերի։ «Անտոնիո Մարիո» սերիալում նա խաղում էր հայտնի դերասան Սերժիո Կարդոզուի հետ, ով հանդիսանում էր նրա հոր հիացմունքի առարկան։
Արասիի ծնողները մահացան այն ժամանակ, երբ Արասին իր կարիերայի գագաթնակետում էր։
Դերասանուհուն հաջողությունները հասան Րիո Դե Ժանեիրոյում, երբ նա սկսեց իր համագործակցությունը Globo TV-ի հետ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում