Արդեն տեղեկացրել ենք, որ Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:
Ծնողներից մեկը լրագրողներին ներկայացրել է առավոտյան իրենց կողմից արված մի նկարահանում, որտեղ երևում է, թե ինչպես է սպան զինծառայողներից մեկին քաշքշում:
Հիշեցնենք, որ ծնողները նշում են՝ զինծառայողները ևս հրաժարվում են մեկնել Արցախ:
Կարդացեք նաև՝ «Վարչապետի օգնականը մեզ ասել ա՝ մենք արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա Ադրբեջանի հող ա». զինվորի մայր


