ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ՝ Լիլիթ Շաբոյանը հայտարարություն է տարածել. «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:
Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն, ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:
Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»:
«Ո՞վ և ինչո՞ւ է տարածում սուտ լուրեր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


