▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ և ինչու՞ էր դիմահարդարում անչափահաս տղային. ծնողը դիմել է ոստիկանություն

Վերջերս ֆեյսբուքում տարածվեց տեսանյութ, որում արդեն իսկ դիմահարդարված և կնոջ կերպարում իրեն դրսևորող տղամարդը դիմահարդարում է անչափահաս տղայի։ Ըստ մամուլի հրապարակման՝ երեխայի անունը Դավիթ է, որին Ինգա են անվանում։

Տեսանյութի տարածմանը զուգահեռ հասարակության շրջանում բողոքի լայն ալիք ստեղծվեց. մարդիկ հետաքրքրվում էին մի շարք հարցերով՝ ո՞վ է երեխան, ո՞վքեր են նրա ծնողները, ինչպե՞ս է նա հայտնվել այդ միջավայրում, և ո՞վ է անչափահաս տղային դիմահարդարող մյուս տղան:

Հասարակության մեծամասնությունը տեսանյութում տեղի ունեցածը որակեց որպես սրբապղծություն, մյուսներին էլ հետաքրքրեց՝ տեսանյութի տարածումից հետո պատկան մարմինները ինչ գործողություններ կիրականացնեն:

lurer.com-ը գրում է, որ այս և մի շարք այլ հարցեր պարզելու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն: 

Ի պատասխան հարցմանը՝ ոստիկանությունը հայտնել է, որ իրենց հաջողվել է բացահայտել տեսանյութի մասնակիցների ինքնությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա չեն կարող տրամադրել:

Տեսանյութում դիմահարդարվող անչափահաս տղայի ծնողը դիմում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում նախապատրաստվել են նյութեր և, ընթացակարգի համաձայն, ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին