▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը

Wnews.am-ն այս անգամ ներկայացնում ենք հայ գործարար, Ռուսական Սբերբանկի վարչության նախագահի խորհրդական, ՍԿՈԼԿՈՎՈ մոսկովյան կառավարման դպրոցի նախկին նախագահ, BRICS Business Magazine խմբագրական խորհրդի նախագահ, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջը։
Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդն է։ Նա զբաղվում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ, որը բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկան դաստիարակում են իրենց չորս զավակներին։

«Ես վստահ էի որ ամուսնանալու եմ հայուհու հետ, որովհետեւ տարբեր մշակույթ ու ազգություն ներկայացնող մարդկանց միջեւ կենցաղային հարթությունում մեծ տարբերություն կա, որը բարդացնում է կյանքը։
Կենցաղում ինձ հետ հեշտ չէ. հավանաբար ես պահանջկոտ եմ՝այդ թվում ինքս իմ հանդեպ։ Հայրս ինձ սովորեցրել է, որ միշտ պետք է ձգտել կատարելության։ Այնքան էլ չեմ սիրում գովել եւ ողողել շնորհակալությունների մեջ։ Գտնում եմ, որ եթե ապուրն այրվել է, պետք է ասել այդ մասին, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ պետք է լինի եւ դրա համար պետք չէ առանձին շնորհակալություն հայտնել։ Կանայք, ովքեր եղել են կողքիս, դա հասկացել են»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

Վերոնիկա Զոնաբենդը Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Ավելի վաղ, 2000 թվականին, նա մասնավոր գործարարությամբ է զբաղվել եւ հանդես եկել կինոարտադրության, հյուրընկալության ոլորտի նախագծերում։ Նա հանդես է եկել նաեւ որպես «Կոկո Շանելն ու Իգոր Ստրավինսկին» գեղարվեստական ֆիլմի համապրոդյուսեր։

Մինչ այդ մի քանի տարի աշխատել է բանկային համակարգում, 1993 թվականից սկսած զբաղեցրել Տվերունիվերսալբանկի վալյուտային վարչության փոխնախագահի պաշտոնը։
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականին գիտահետազոտական ինստիտուտի ավիացիոն ոլորտում ինժեներ աշխատելով։
1990թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկովյան ավիացիոն ինստիտուտը, 1994–1995թթ. բանկային գործ մասնագիտությամբ սովորել Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքականության դպրոցում։

2014թ. ՀՀ նախագահի կողմից կրթության եւ գիտության բնագավառի զարգացմանը եւ միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, Դիիջանի միջազգային դպրոցի կառուցման եւ կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Բարեկամության մեդալով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին