▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանն, ինչու՞ է ներողություն խնդրում և ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-24-ին

Մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հավսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն լրագրողներին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ի վերջո ցանկություն ունեն հասկանալ ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 23/24-ին Մոսկվայում, ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը և օգոստոսի 2-ին Մոսկվայի Հայկական Առաքելական Եկեղեցու ռեզիդենցիայի ներսում ինչ էր տեղի ունենում։ Տեսահոլովակում Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից և Նորայր Թևանյանից (ախալքյալաքցի)։ Սկզբից իբր, ինքը հարց լուծեց, հետո իրա հարցերը լուծեցին։

Հիշեցնեմ, որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանի, այս հայտնի հայտարարությունից հետո, ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում։ Այս մարդու ֆունկցիան, ինչպես հետագայում հասկացա, հիմնականում հայկական կողմը սաստելն էր, քանի որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի սեփականատերը պարզվեց նույնպես հրեա է, Գիներ Եվգենին։ Հիմա հասկանալի է , ինչ էին նրանք Հայաստանի Դեսպանատանը մատ թափ տալիս, և ոչ թե Ադրբեջանի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին