▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է խոսում խամաճիկությունից

Տարակուսելի է, որ խամաճիկությունից խոսում է այն անձը, որ նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի: Իսկ իր թիմին նա քաղաքական հանգստի գնալուց առաջ անկախ իրենց կամքից՝ փորձեց դարձնել խամաճիկ",-Asekose.am-ի խնդրանքով պարզաբանելով Հայ ազգային կոնգրեսի  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:  

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության համագումարում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ մասնավորապես ասաց, որ "պայքարը Տարոն Մարգարյանի դեմ չէ: Տարոնը խամաճիկ է եւ պայքարը համակարգի դեմ է":

 "Թող իրենց սեփական արշինով չչափեն ուրիշներին",- հավելեց Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին