▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ էր անվասայլակից ընկած մարդը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.

«Այսօր համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որը նաև ես էի տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում, որտեղ Գյումրիի Վարդանանց հրապարակում անվասայլակից մի մարդ էր ընկած ու որին, այնպիսի տպավորություն էր, որ որևէ անցորդ չի մոտենում և չի օգնում...
Քիչ առաջ պարզեցի, որ անվասայլակից ընկած անձը լուսանկարում պատկերված մարդն է, ով մշտապես չարաշահում է խմիչքը և տեսանյութը նկարած պահին ևս հարբած է եղել... Ի դեպ, ըստ ականատեսների, բազմաթիվ անցորդներ մոտեցել և օգնել են նրան՝ նստեցրել են անվասայլակին, բայց նա, ենթադրաբար, դիտավորյալ կրկին իրեն վար է նետել՝ ուշադրություն գրավելու նպատակով...
Ի դեպ, սույն անձն, ըստ տեղեկությունների, գրանցված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում...
Ամեն դեպքում մարդիկ օգնել են, բայց...»:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին