ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է ճեպազրույցի ժամանակ զանգի հետ կապված իրավիճակը։
«Մինչ ճեպազրույցը համացանցում իրարամերժ նյութերի հետ կապված հարցեր կային... Փորձագետներից ճշտել էի, թե արդյոք դա մեր թեման է։ Պատասխանը եկավ ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,– ասել է Զախարովան։