▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ինձ դավաճան անվանի, մոր փորից դավաճան ա դուրս եկել. Առաքել Մովսիսյան. galatv.am

Galatv.am-ը գրել է.  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ոչ իշխանական խմբակցությունների ՍԴ դիմելու որոշմանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է.

 «Ով ինձ դավաճան անվանի, մոր փորից դավաճան ա դուրս եկել: Ընդդիմությունը դահլիճից դուրս ինչ ուզում է` թող անի, թող մեզ այստեղ հանգիստ թողնեն, ինչ ուզում են անեն»:

Անդրադառնալով Զ. Փոստանջյանի կողմից հանրապետականների գրանցման քարտերը հավաքելու փաստին` Ա. Մովսիսյանը նշեց. «Փոստանջյանը ռիսկ ուներ իմ քարտը վերցնե՞ր։ Չի կարա, հենց էդ ձեւ չի կարա։ Մնացածինը` կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին