▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է․․․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել «Երկրի հակառակ կողմը»  վեպից․

«Ահա և օդանավը պոկվեց Սերբիայի հողից։ Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից և մոտենում Վիեննային։

Այո, սա տարօրինակ և զարմանալի ճանապարհորդություն է և շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել։ Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի։ Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները` որևէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ։ Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես` խանութ գնալու նման։

Բայց մի՞թե սա կարելի է ճամփորդություն համարել։ Հը՞։ Գուցե սա իսկապե՞ս փախուստ է։ Բայց ի՞նչ փախուստ. մի՞թե կարելի է Հայաստանից փախչել` Հայաստան գնալով։ Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան` երկրի հակառակ կողմից։ Բայց մի՞թե կարելի է ճամփորդություն համարել Երևանի մի կետից մյուս կետը հասնելը։ Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ։ Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել։

«Երկրի հակառակ կողմը» վեպից, 2008թ.»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին