▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ովքե՞ր են այս չինական հանդերձանքով բռնություն կիրառողները». Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանություն, խնդրում եմ շտապ պարզաբանում ներկայացնել, թե ովքե՞ր են այս անհայտ համազգեստով մարդիկ։

Ոստիկանները պարտավոր են կրել օրենքով սահմանված համազգեստ: Մանրամասնեմ. «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքները պարտավորեցնում են կրել ոստիկանական համազգեստ։ Դիցուք՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Հարգելի պարոն Արման Թաթոյան, խնդրում եմ հետևողական լինել, և, եթե հնարավոր է հանրությանն իրազեկել, թե ովքեր են այս չինական հանդերձանքով՝ մարդկանց ազատությունը սահմանափակելով բռնություն կիրառողները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին