▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողները

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը և մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը:

Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղից է՝ ծնված 1992 թվականին:

Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում գյուղից է՝ ծնված 1989 թվականին։ Ավարտել էր  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2015թ.-ին նշանակվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ էր, օժտված կազմակերպչական ունակութուններով:
Բազմիցս խրախուսվել էր  հրամանատարության կողմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին