▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շնորհավոր կայացած ու գեղեցիկ կնոջ, մայրիկի ու տատիկի ծննդյան օրը

Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա

Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու՞ էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին

Վայոց ձորի ոստիկանապետը խոստացավ, որ Ամուլսարից այլևս ցուցարարներին բերման չեն ենթարկի

Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․ «Լիդիան Արմենիա»

Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին

Լարված իրավիճակ Ամուլսարում. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանն, ինչու՞ է ներողություն խնդրում և ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-24-ին

Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը կրկին կերկարաձգվի` վերջին անգամ․..Տիգրան Ավինյան

Հայկական ստարտափի ստեղծած անոտացիոն գործիքն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռի համար անընդունելի են ԿԳՄՍՆ պնդումները

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու. Աջապահյան

Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում. Ամրամ Մակինյան

Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ. Անի Քոչար

Գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում. Էդմոն Մարուքյան

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

Թորոսյանը Բիլ Գեյթսի պատվաստանյութով հայ ժողովրդին չբեր է դարձնելու.Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Բա լավ, ուր՞ մնաց մտածելը, ծանր ու թեթև անելը. Սարգիս Գրիգորյան

Ջնջի գրառումը, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես. ՍԴ դատավորի թեկնածուի մեսիջը՝Մանվել Տեր-Առաքելյանին

Համավարակից տուժած ինքնազբաղ արվեստագետները կկարողանան օգտվել պետական դրամաշնորհից. նախարարի տեղակալ

Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը Կառավարությանը

Երգչուհի Նառան ամուսնու հետ Լիբանանում է. վնասվել է նրանց տունը

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է. Հրանուշ Խառատյան

2 երեխաների մայր Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ զոհն է

Մահացել է ևս 2 անձ, վարակվածների թիվն աճել է 288-ով` հասնելով 39586-ի

Բեյրութի պայթյունից հայեր են զոհվել

Տեսահոլովակի պրեմիերա.Հայկ Կասպարով՝ Առաջին Սեր

Ես պարզապես հետևում եմ․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի հանքի մասին

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

«Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված

«Էդ ո՞վ ասաց՝ վարչապետը մուտիլովշիկ ա». Վայոց ձորի ոստիկանապետը զայրացավ

Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ

Ողբերգական դեպք` Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան

Հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հերթական հարձակման մասին

Տեսանյութ, թե ինչպե՞ս Արամ Ա-ն անմիջապես ժամանեց Բեյրութի պայթյունից տուժած հայկական թաղամասեր

Վիրաբույժը պահանջել ու ստացել է ապօրինի գումար

Հզոր պայթյուն Բեյրութում․ հայաբնակ Բուրջ Համուդում մեծ ավերածություններ են եղել

Բայց դե, «սիրուն չի չէ՞, Տարոն»

Լևոն Արոնյանը նոր ընկերուհի ունի՞

Ամուլսարում լարված վիճակ է․ Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, կան բերման ենթարկվածներ

Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

Դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ավարտվեց  Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Այս ընթացքում ՀՖՖ-ն պետք է ստուգի նախագահի և ՀՖՖ Գործադիր Կոմիտեի թեկնածուների ներկայացրած փաթեթները: Դեկտեմբերի 6-ին ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակվեն բոլորի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները չորսն են: Նրանից 3-ը բացահայտ հայտարարել են իրենց առաջադրման մասին: Նրանք են ԽՍՀՄ տարիների մեր ճանաչված ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Լոռի ՖԱ սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրանք տարբեր հարթակներում արդեն հայտարարել են իրենց ցանկությունների մասին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ այսօրվա իշխանությունները քաղաքական թեկնածու չցանկացան տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում և այդ  պատճառով  էլ դաշտը մնաց ֆուտբոլային կենսագրություն ունեցող մարդկանց՝ որոշ վերապահումներով: Մյուս թեկնածուն էլ Արսեն Աղաջանյանն է. ֆուտբոլային աշխարհը դժվար թե ճանաչի նման անուն ազգանունով մարդու:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրությունը կիմանա ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անունները: Հանրությունը սպասում է նրանց ծրագրերին, կառավարման ռազմավարության տեսլականներին, ով ինչ կադրային քաղաքականություն կվարի:

Փորձենք շատ կարճ էքսկուրս անցկացնել թեկնածուների ֆուտբոլային փորձի, ձեռքբերումների և որոշ տեսլականների վերաբերյալ:

Խորեն ՀովհաննիսյանԱնկասկած ֆուտբոլային անձնավորություն է: Խորհրդային տարիներին նրա խաղով հիացել են մեր ֆուտբոլասերները: Խորիկը խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: Կարիերայի ավարտից հետո Հովհաննիսյանը հնարավորություն է ունեցել գլխավորելու ՀՀ ազգային հավաքականը, բայց կառավարման փորձ, այնուամենայնիվ, չունի:

Թովմաս ԳրիգորյանՀՖՖ Գործադիր Կոմիտեի երկարամյա անդամ է, հաջողակ բիզնեսմեն:  2017 թվականից իր հիմնադրած «Լոռի» ակումբը  հանդես է գալիս ՀՀ առաջնություններում: 2018 թվին այն դարձել է ՀՀ առաջին լիգալի չեմպիոն, 2019 թվականին դուրս է եկել ՀՀ գավաթի եզրափակիչ, բացի այդ, այս պահի դրությամբ ՀՀ առաջնության Ձմեռային չեմպիոնն է: Դատելով ֆուտբոլային կենսագրական տվյալններից՝ ֆուտբոլային մենեջմենթից լավատեղյակ է և ունի կառավարչական լուրջ ջիղ, ինչը շատ կարևոր է ՀՖՖ-ն կառավարելու համար: Այստեղ կա խնդիր, Գրիգորյանը ակումբի սեփականատեր է, բայց խոստացել է վաճառել ակումբը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո: Կպահի նա իր խոստումը՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Մելիքբեկյան Մելիքբեկյանը լրագրող է եղելաշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան: Վարել է նաև ֆուտբոլային վերլուծական հաղորդումներ: Բնականաբար, ֆուտբոլ խաղից լավ հասկանում է: Կարելի է ասել, որ ուղղամիտ է՝ ինչ մտածում անմիջապես ասում է, նրան է պատկանում «ֆինները ներքևից խաղալ չգիտեն» հանրահայտ միտքը: 1,5 տարի է, ինչ հանդիսանում է ՀՖՖ Գլխավոր քարտուղար: Այս պաշտոնում, շատերի կարծիքով, նա ձախողել է և շատերի կողմից չի ընդունվում:  

Արսեն ԱղաջանյանԱռայժմ անհասկանալի է, թե ով է նա ֆուտբոլային աշխարհում: Խոսակցություններ կան, որ վերջինս վայելում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հովանավորչությունը: Արդյոք ՀՖՖ-ն կհաստատի նրա թեկնածությունը՝ դժվար է ասել, քանի որ ՀՖՖ գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է առնվազն 2 տարի ֆուտբոլային պաշտոնյա հանդիսանա:       

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:       

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ ավելին