Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում թելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․
Թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել Մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը, դրան նպաստել է ՀՀ փաշինյանի կառավարության 707֊Ն որոշումը, ընդունված 28.06.2018թ։
Մասնավորապես, որոշման մեջ բարձրացվել է ապօրինի թմրամիջոցի շրջանառության այն շեմը` չափը(գրամը), որը ենթակա չէ նույնիսկ վարչական տույժի, հետևաբար արտոնյալ վիճակ է ապահովվել դրանց շրջանառությամբ զբաղվողների համար։
Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս ամենը
Մասնավորապես պատմության մեջ հայտնի է «Ափիոնի» պատերազմ հավաքական անվանումը, երբ Անգլիան չկարողանալով իրեն ենթարկել Չինաստանին, 19֊րդ դարում, սկսեց չինական զորքի շրջանում տարածել ափիոն։
Մասնավորապես 2018թ Հայաստանի թուրքադրբեջանական օկուպացման պայմաններում, ինչպես վերը նշել էի, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների կազմակերպված և ապահով շրջանառության համար։
Նշված թմրամիջոցը շատ արագ առաջացնում է անպտղություն և հոգեկան խնդիրներ, և քանի որ շրջանառությունը կրում է բավականին կազմակերպված բնույթ այն առավել տարածվում է երիտասարդության շրջանում և հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի դեպքում չի մտնում ԶՈՒ, և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նշված թմրանյութը նաև առաջացնում է ագրեսիա, ինչը վտանգ է ներկայացնում մեր թշնամիների համար։
Իսկ վերջին տարիներին բանակում շատ են հայտնաբերվում «Մարիխունա» տեսակի թմրամիջոցները, սա բացատրվում է նրանով, որ Մարիխուաննան չի առաջացնում ագրեսիա, ընդհակառակը այն ունի թմրեցնող և վախ առաջացնող հատկություն»։
|