▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ալավերդիում. խնջույքն ավարտվել է սպանությամբ

News.am-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։  Հայտնի է դարձել, որ Ալավերդիի տներից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի։ Նա Ալավերդիի բնակիչ է, անունը՝ Հայկ։

Մեզ  հայտնի է դարձել, որ դին հայտնաբերելուց ժամեր առաջ  նշված տանը ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ մահացած տղամարդը։ Նախնական տեղեկություններով՝ խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել մասնակիցների միջեւ,  որից հետո հայտնաբերվել է նրանցից մեկի դին։ Թե ինչ հանգամանքներում է նա մահացել,  պարզվում է։ 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին