▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում

Թարմացված-Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։
Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

***

Թարմացված-Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Թարմացված-Դժբախտ պատահար Վերջին զանգի հաջորդ օրը

Ծաղկաձորում այսօր կվադրոցիկլ է շրջվել, կա 2 զոհ, երկու տուժած։ «Արմլուրի» տեղեկություններով` վթարի ենթարկվածները Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ են, մահացածները` 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ։ Նրանք գնացել էին Վերջին զանգը նշելու։ Կվադրոցիկլը վարձակալել էին։

 

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում,-հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանությունում  տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին