▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք. Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ»-ի հաղորդավարուհին մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 16:40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր:

Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի  տեղեկություններով՝  սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին