▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։  news.am-ն է գրում նշելով, որ համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը  հայտնել է, որ 61-ամյա կինը վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։

«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշել է համայնքապետը։

Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։

Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։

Գյուղապետը նշել է, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է մեկ տասնյակի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին