▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք «պոլի շոր». Զոհրաբյանը՝ Հովակիմյանին

Հարց է՝ տան մեջ դիմակը պարտադիր կդարձնենք, թե՝ ոչ, եթե կանոնները չպահպանվեն. Փաշինյան

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան. ՊՆ խոսնակը մանրամասնում է

Երևանում կլինեն ռեյդեր, որ համոզվենք՝ թե ինչքանո՞վ են կատարվում սահմանված կանոնները․ Փաշինյան

Հանրային սննդի 87 օբյեկտ վերջին մեկ շաբաթում փակվել է, ևս 12-ը կփակվի այսօր. Ասոյան

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ֆանտաստիկ երկիր է, երբ այսքան հայ մի տեղ տեսա՝ թևեր ստացա․ Քրիստիան Գելեջի

Կորոնովիրուսից 7 մահացածներից 56-ամյա տաղամարդը որևէ քրոնիկ հիվնդություն չի ունեցել. ԱՆ

Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան...Արարատ Միրզոյան

372 նոր դեպք, 7 մահ․․․Նոր տվյալները

Գժանոց ա...Էս կարո՞ղ ա նույն վարդերն են, որ դու էիր նվիրել. Միրզոյանն՝ ԱԺ նիստի մասին

Ուրիշների կյանքերը կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու ես. Փաշինյան

Ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին

Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատությունը

Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է․ անհնազանդներին պետք է խաղից հանել

Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ․ հնարավոր է՝ Արայիկ Հարությունյանը փոխարինի Տիգրան Ավինյանին

«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Ինձ հետաքրքիր չէ, որ այսօր էլ պահում եք ամուր կապեր նախկինների հետ․ Բաբաջանյանը՝ որոշ իշխանավորներին

Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան

450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

«Հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց․ Միքայել Մինասյան

«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տիգրան Խզմալյան

Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները. Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

Քրիստինե Մելքոնյանը հրաժարվել է Վանեցյանի հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականություններից

Եթե պատգամավորին կողքից, դեմից, հետևից հարվածում են, ինչո՞ւ ոստիկանություն բերման ենթարկվածին չծեծեն

«269 ծանր, 51 ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին».. . .

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն. Փաշինյան

Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը ԼՀԿ անդամ է. Թագուհի Ղազարյան

Պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով կալանավորվածն ազատ է արձակվել

Հասկանում ե՞ս, որ, եթե նույնիսկ գնանկում լինելու էր, ապա դու արագացրեցիր. Նախկին թաղապետը՝ Մարությանին

Եթե բոլորով կրծքով փորձեն պաշտպանել թալանչի ու հանցագործ դատավորներին` չեն կարողանալու. Բաբաջանյան

ՃՈ ծառայություն՝ արտակարգ դրության ընթացքում

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե հիվանդությունից... «Իմ Քայլ»-ի պատգամավոր

Պետությունն իրավիճակին չի տիրապետում. կորոնավիրուսով վարակված հայ երիտասարդի եթերը՝ հիվանդանոցից

Օճառաջուրը շփում եք շենքերի վրա․ սա՞ է ախտահանում

Դիմակի դեֆիցիտ չի լինի

Մյուս անգամ մի քիչ կարճ վերնագրերով նախագծեր բերեք․ ԱԺ նախագահը՝ փոխնախարարին

Դուք բանակում անգամ չեք ծառայել, գնացե′ք, ծառայե′ք...Հռիփսիմե Առաքելյանն՝ իմքայլականներին

Անշարժ գույքի գներն անկում կապրեն, քանի հնարավորություն կա՝ բարձր գնով վաճառենք․ Հայկ Մարության

Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը

Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն. . .

Վարակի տարածման ձևերից մեկը՝ կենտրոնացում

Ալեն Սիմոնյանը տեսաուղերձ է հղել վրացիներին

Քաղաքական մշակույթի մասին խոսող մարդը ինչպե՞ս կարող է դուրս գալ դահլիճից, երբ խոսում են իր. . .

Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյանը մանրամասնել է

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արթուր Սարգսյանիհանրությանը հայտնի «հաց բերողի» մահվան հանգամանքներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եվ այսպեսեկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչեւ վերջ՝ բոլոր մանրամասներով։

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գեւորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաեւ ՄԱՀՎԱՆԸ: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի եւ չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:

Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետեւ ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:

Իշխանափոխությունից հետո եւս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից եւ այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել եւս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել եւ ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլեւ անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:

Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը եւ հանգամանքները։

 

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, ( քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաեւ ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ ներկայացրել իրավիճակը:

Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության եւ հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես եւ Գեւորգը անշեղորեն եւ արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:

Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց եւ նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:

Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:

• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում եւ ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։

ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։

• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:

ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:

 

• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:

• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:

ՀԱՐՑ՝ ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տեւում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:

Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։

• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլեւս գեներալ Արթուր Դավթյանի հետ եւ նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։

( Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։

Մեկնաբանությունում տես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։

Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը եւ ԻՆՉՈՒ՞, ու՞մ ցուցումով, ո՞վ եւ ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:

Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)

2. Հսկող դատախազ եւ նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)

3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երեւան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)

4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):

Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգեւատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլեւս որեւէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որեւէ դրվագի համար, թե՞.....

Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին`

Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ եւ թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միեւնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեեւ հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ եւս` այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված՝ ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար, այլ իրականության կարիքն ունեցողների համար։

Հ.Հ.Գ. Հարգելի լրագրողներ խնդրում եմ վերնագիր դնել այս նյութի վերտառությունը, որեւէ այլ միտք համապարփակ չի արտացոլում ասելիքս։

Մնացեք խաղաղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին