Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին:
«Իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: Ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է,հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները:
Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել և որ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը: