▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահ, իբր չգիտեք` ինչու են մարդիկ արտագաղթում

- Ինչո ՞ւ են մարդիկ արտագաղթում:

Անկասկած, այս հարցին պատասխանելով հոգնեցին` և պատասխանողները, և  ընթերցողները:

Պատճառների մասին ,կարծես, թե տեղյակ են բոլորը: Կարծես,թե խնդրի լուծման ճանապարհներն էլ վաղուց արդեն հայտնի են բոլորին:

Է, որ հայտնի են, ինչ...

Դե,արի ու մարդուն ստիպիր, որ տեսածին ու զգացածին չհավատա...Կախարդիր,իբրև այս կյանքում` վեհ գաղափարներին հավատարիմ ապրելու դիմաց,հաջորդ կյանքում`արդարությունը շռայլորեն կփոխհատուցի:Կամ սովորեցրու աչք փակել չապրած տարիների վրա,առանց ափսոսելու դեն նետելով դրանք,մանավանդ,սեփական զավակների կյանքից...

Դե`   արի...

Գուցե, նաև փորձենք սովորեցնել մարդուն` չշոշափել,չնկատել,չտեսնել...

Գրպաններում,միմիայն` հոգս ու անորոշություն ունեցողին համոզենք,որ իր տեսած շքեղ դղյակներն ու կալվածքները մեր օրերի կառույցներ չեն,դրանք պատմամշակութային արժեքներ են,ազգային ճարտարապետության մտքի հինավուրց կոթողներ,որ մեր օրերում` հայտնաբերվել են ազգանվեր մարդկանց կողմից...

Համոզենք,Նա էլ հավատա...

Դե,եթե էսքանն անում-անում ենք,եկեք մի քանի բաներ էլ սովորեցնենք:

Օրինակ`ինչպես չհյուծվել,երբ քաղցած ես:Երբ քաղցած են` զավակներդ,հարազատներդ,մտերիմներդ:Եվ,որ այդ ամենով հանդերձ բոլորովին էլ բարդ չէ կյանքին` կուշտ ու գունազարդ աչքերով նայելը:Դեռ` ընդհակառակը,դատապարտելի է կյանքը գորշության մեջ տեսնելը:Բա,ամոթ չէ:

Հարցնում են,

- Ինչպես ես,-ասա,- Փառք Աստծո,լավ:

...Խաբիր` ինքդ քեզ,զավակներիդ,սիրելիներիդ,խիղճդ կողպիր,կաղապարվիր ստի ու կեղծիքի մեջ,ուրացիր ու դավաճանիր,թե իբր`  «Աստված մի դուռ կբացի»:

Համոզենք,թե ի վերջո կանգ առնենք...

Թե չէ,արդեն զզվեցին` տո, պատասխանողն էլ,ընթերցողն էլ,տո`հարց տվողն էլ,օր-օրի դատարկվող հույսերն ու հավատներն էլ:

Պահ,իբր չգիտեք,հա,ինչու են մարդիկ` արտագաղթում...

 Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին