Այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատրաստվում են ԱԺ արտահերթ նիստ գումարել։
«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես ստեղից մեկ անգամ ևս ասում եմ, որ էդ օրակարգը մենք ենք ձևավորելու։
Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»,- նշեց նա։
Սաղաթելյանը նշեց, որ այսօր՝ ժամը 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է միջոցառում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ 19։00-ին Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ։