«Ո՛չ, ի՞նչ է նշանակում դա»,- այսօր՝ Հանրապետության հրապարակում ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք իր նախագահության ժամանակ միջազգային հանրությունը պահանջել է իջեցնել Արցախի հարցում նշաձողը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այդպիսի հարցերի ոտքի վրա պատասխանելը հարիր չի, բայց, այնուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում, 88-ից սկսած, ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել։
Արդյո՞ք դա էնպիսի մի փաստ ա, որը պիտի մեզ ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե ոչ»,- նկատեց Սարգսյանը։
«Բոլոր էդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, թող հրապարակի, թե 2019 թվականին իրենք ինչ են առաջարկել և ընդհանրապես իր համար որն է նշաձողը»,- ասաց նա։
Դիտեք նաև՝