Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս մարդը ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց: Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված... Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան: |
«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet