▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պահանջում ենք, որպեսզի ավիաընկերությունը պատասխանատվություն կրի». Նվարդ Հարությունյան

Նվարդ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ.

http://asekose.am/filemanager/uploads/245753.jpg

«Հրավիրում եմ լրագրող և, ընդհանրապես, բոլոր ընկերներիս ուշադրությունը

Երկրորդ օրն է, ինչ հետաձգվում է Քիշինև-Երևան չվերթը, իսկ ժամ առաջ ընդհանրապես այն չեղարկվեց: Թռիչքն իրականացնում է FLY ONE ARMENIA ընկերությունը (Арам Ананян): Երկու օրվա ընթացքում Քիշինևի օդանավակայանում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնց որևէ կերպ աջակցություն չի տրամադրվել և չի տրամադրվում, անգամ մեկ շիշ ջուր: Երեխաների մասին էլ չեմ խոսում: Մարդիկ ինչպես կարող են հոգում են իրենց կարիքները: Նրանց թվում է նաև եղբայրս՝ Խաչիկ Հարությունյանը:
Հարցին դեռևս որևէ պարզաբանում չեն տվել, հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ինչպես երևում է իրենց ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, նույն խնդրի առաջ են և մյուս ուղղություններով թռչող մարդիկ:

Խնդրում եմ, եկե՛ք միասին տարածենք այս ինֆորմացիան:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի ավիաընկերությունը պատասխանատվություն կրի, և մարդկանց առնվազն պատշաճ կերպով տեղավորի հյուրանոցում, ապահովի սնունդով, մինչ հարցին լուծում կտրվի: Օդանավակայանում կազմակերպվել է ստորագրահավաք և բողոքի ձայն բարձրացվել:
Եկե՜ք միահամուռ կերպով աջակցենք մարդկանց:

ԿԻՑ

ՀՀ Ավիացիայի մասին օրենք

Հոդված 63.

Փոխադրողի պատասխանատվությունը
….«
4. Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`
1) 2 ժամից` սնունդով.
2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.
3) 8 ժամից` կացարանով:
Սա ՀՀ օրենքով առնվազն պահանջն է, սակայն ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ինքնաթիռի գրանցման երկրի (Մոլդովա) օրենսդրությամբ նաև նախատեսված է նյութական փոխհատուցում 3 ժամից ավել հետաձգման /չեղարկման դեպքում:

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա, Հայկական Ավիացիա, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին