▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Պահանջում ենք դադարեցնել Ֆիրդուսիում շինարարական աշխատանքը՝ հնագիտական շերտի մասին տեղեկացնելով լիազոր մարմնին

Պահանջում ենք դադարեցնել Ֆիրդուսիում իրականացվող շինարարական աշխատանքները՝ հայտնաբերված հնագիտական շերտի մասին տեղեկացնելով լիազոր մարմնին. Սոնա Աղեկյան

Դիտեք նաև Արա Շահումյանի տեսանյութը՝

ԿԳՄՍՆ-ից հայտնում են․

«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին