▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պալատական անդեմ սազանդար»․ Վահե Սարգսյանը՝ Երվանդ Երզնկյանի մասին

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սոչիում հարազատներ շատ ունեմ: Ամեն այցելությանս ճոխ սեղաններ են գցում, երբեմն նաև կանչում վճարովի դհոլ-զուռնաչիների և պրոցեսը վերածում քեֆի (ինչքան էլ ասես՝ պետք չի, իմ դարդերն ուրիշ են, մեկ է՝ լսող չկա): Բնական է՝ էդ դհոլ-զուռնաչիների համար հեչ կարևոր չի՝ սեղանի շուրջ ովքեր են նստած. էդ մարդկանց իրենց փողն է հետաքրքրում, մեկ էլ` սեղանի պարունակությունը, որից իրենք էլ են, բնականաբար, օգտվում:
Էսօր իմացա, որ նախօրեի 53+ ամոթալի, նողկալի հանդիպմանը մասնակցել է նաև կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Իր իրավունքն է: Ուղղակի՝ ֆիքսենք, որ ինքը մտավորական չի, ինքը աաայ էն Սոչիի դհոլ-զուռնաչիներից է, ում կարող ես իր ուզած փողը տալ, կանչել ու ասել՝ «դե, նվագեք մեղեդիներ, զուռնաչիներ ջան...»:
Հ.գ. Ինքը կարող է նաև ասել, որ փող չի վերցրել էս դեպքում: Էդ տարբերակն էլ իր դեպքում ունի անուն՝ պալատական անդեմ սազանդար (ինքը նախորդների ժամանակ էլ եղել է Երևանի ավագանու «ՀՀԿ» խմբակցության անդամ):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին