▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալո՞ժ չի մեզ, թե ի՞նչ...

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր վարչապետը բնորոշեց վիճակը երկրում որպես ԴԺՈԽՔ : Իրա բառերն ա: Ու ասեց, որ 200 վարակված հիվանց այս պահին չի ստանում բուժոգնություն, որովհետև տեղ չկա: Մեկն ու մեկը կարող է ինձ բացատրել, ինչո՞ւ մենք չենք դիմում ուրիշ երկրներին:
Երկրում կան այսօր դատարկ հիվանդանոցներ, որտեղ չկան համապատասխան մասնագետներ: Ինչո՞ւ չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ: Ինչի՞ն էք սպասում:
Պալո՞ժ չի մեզ, թե ի՞նչ:
100 բժիշկ կփրկի 1000 կյանք:
Դա բացատրության կարիք չունի : Կառավարությո՞ւն:
Ձեր սիրած ՀՀ քաղաքացու հաշվին ապրող 88 պատգամավո՞ր: Դուք բացի վարչապետի խոսքերը ՖԲ - ում տարածելուց ուրիշ բան գիտե՞ք էս կյանքում անել
Պարոն նախագահ, բոլորս անգիր գիտենք, որ ձեր նման կապեր աշխարհում ոչ մեկ չունի: 100 բժիշկ և թեստեր Հայաստան կարո՞ղ էք բերել:
Ի՞նչ ա կատարվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին