«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշած եմ, որ եզդի նորակոչիկներին փորձել են ստորացնել, ստիպել, որ զուգարան մաքրեն (եթե ճիշտ է)։ Ծնողների խոսքով՝ արարքը պայմանավորված է եղել հենց ազգային պատկանելությամբ։ Ապշած եմ, քանի որ դեռ շատ վաղուց զորամասերում զուգարան մաքրելու գործը տրված է քաղաքացիական աշխատակցին, որպեսզի զինվորների միջև վեճերի առիթ չդառնա։ Նաև զարմանալի է, որ ծառայության առաջին օրերին է նման միջադեպ գրանցվում։ Երբ ես էի նորակոչիկ, մեզ պարզապես բամբակի մեջ էին պահում, քանի դեռ զինվորական երդում չէինք տվել։ Այս դեպքը պիտի մանրամասնորեն քննվի և հանրայնացվեն մեղավորների անունները, պետք է իմանանք, թե նրանք ինչպիսի պատիժ են կրել։ Հանրությունը պիտի իմանա, որ եթե բանակում ապօրինություն է տեղի ունենում, մեղավորներն անմիջապես ու խստորեն պատժվում են, այլապես կարող է խորանալ բանակից խուսափելու տրամադրությունները, որոնք առանց այդ էլ առկա են՝ հետպատերազմական անկայուն վիճակով պայմանավորված․․․ |
«Պապիկյանը թող անձամբ գնա և այդ զորամասից դուրս չգա, քանի դեռ չի պարզվել՝ ինչ է եղել»․ Արման Ղարիբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet