▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փարավոն» կազինոյի բացում տեղի չի ունեցել

Աբովյանի քաղաքի հարևանությամբ գտնվող ,,Փարավոն,,  կենտրոնում ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատվին ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի անունից տրված ընթրիքը, որին հրավիրված են եղել և  մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բազմաթիվ այլ հյուրեր:

Կենտրոնում գործող կազինոյի բացում, որի մասին այսօր պարբերաբար գրել են լրատվամիջոցները,   նախատեսված չի եղել, հետևաբար և` նման միջոցառում տեղի չի ունեցել :

Այս մասին  Asekose.am-ին հայտնել է ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին